
«Nova Building»‑ը ժամանակակից 17 հարկանի, երեք մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր է, որը բարձրանում է Երևանի Քանաքեռ‑Զեյթուն վարչական շրջանում։ Ժամանակակից ճարտարապետության և հարմարավետության համադրությամբ այն առաջարկում է որակյալ բնակարաններ՝ սահմանելով նոր չափանիշներ քաղաքային կյանքի համար։

Պարամետրեր
*Հասանելիության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մեր թիմը պատրաստ է աջակցել Ձեզ ցանկացած հարցում։

Վճարային ճկուն համակարգ
Ճկուն վճարային տարբերակներ, որոնք հարմարեցված են շքեղ կյանքը առավել մատչելի դարձնելու համար։ Ընտրեք այնպիսի պլան, որը համապատասխանում է Ձեզ։
Ամրագրումը՝ 500,000 դրամ վճարով, նախատեսված է բնակարանի գինն ու առկայությունը ֆիքսելու համար: Երաշխավորելով ներկայիս պայմանները՝ մինչև ավարտին կհասցնեք բոլոր գործընթացները։
Մինչև 46 ամիս վճարման հնարավորություն՝ նվազող գրաֆիկով և հարմարավետ ամսական, եռամսյակային կամ կիսամյակային մարումների միջոցով։
Ընդամենը 10% կանխավճար՝ ձեր երազանքի բնակարանը ամրագրելու համար։
Անտոկոս մարումներ՝ բոլոր վճարումները ուղղվում են բնակարանի արժեքի մարմանը, առանց որևէ տոկոսների։
«Նովա Բիլդինգ»-ը գտնվում է ընդամենը 5 րոպե հեռավորության վրա քաղաքի լավագույն հանգստի գոտիներից՝ Երազ այգի։
Այստեղ համադրված են քաղաքի ակտիվ ռիթմը և կանաչ, հանգիստ միջավայրը՝ ապահովելով իդեալական պայմաններ ինչպես բնակության, այնպես էլ ներդրման համար։
Յուրաքանչյուր բնակարան ունի հատակից մինչև առաստաղ վիտրաժային պատուհաններ՝ բացելով գեղեցիկ տեսարաններ դեպի Երևան քաղաք։
Շուրջօրյա անվտանգություն՝ տեսահսկմամբ,ապահովելով ձեր հանգստությունն ու ապահովությունը։
Անվտանգ և հարմար առանձնացված բացօթյա տարածք, որը նախատեսված է երեխաների զարգացման, ակտիվ ապրելակերպի և սոցիալական հմտությունների ամրապնդման համար՝ ապահովելով բարձրակարգ հարմարավետություն և խաղաղություն ընտանիքի համար։
Ժամանակակից ստորգետնյա ավտոկայանատեղի, որն ապահովում է էլեկտրական մեքենաների լիցքավորման հնարավորություններ, հարմարավետ սանհանգույցներ և 24/7 անվտանգության հսկողություն՝ բարձր մակարդակի հարմարավետություն և անվտանգություն բնակիչների համար։
«Նովա Բիլդինգ»-ը ունի 3 առևտրային հարկեր՝ ընդհանուր 10,000 քմ մակերեսով։ Տարածքները նախատեսված են բնակիչների ամենօրյա կարիքները սպասարկելու համար՝ ապահովելով հարմարավետություն հենց շենքում։
Մենք համագործակցում ենք ոլորտի առաջատար ընկերությունների հետ՝ ապահովելու բացառիկ որակ և նորարարություն շինարարության յուրաքանչյուր փուլում։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է տարբեր ցուցանիշներով: Բանկը մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։
«ՀԱԷԿՇԻՆ»-ը Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից է։ 2004 թվականից ընկերությունը իրականացրել է շուրջ 250 ռազմավարական և բազմաբնույթ նշանակության կառույցների շինարարություն՝ ներառյալ հիդրոտեխնիկական, արդյունաբերական, էներգետիկ և քաղաքացիական օբյեկտներ։
The Esqiz Architectural Studio-ն Հայաստանի առաջատար մասնագիտական ստուդիաներից է, որը մատուցում է նորարարական ճարտարապետական լուծումներ, յուրահատուկ գաղափարներ և նուրբ դիզայնի մոտեցումներ։ Որպես «Բաղրամյան Ռեզիդենս»-ի ճարտարապետական գործընկեր՝ ստուդիան նախագծին հաղորդել է գրագետ լուծումներ, յուրահատուկ դիզայն և ժամանակակից էսթետիկա։

Դոմուս-ը Հայաստանում առաջատար հիպերմարկետների ցանց է, որը մեկ վայրում համատեղում է վերանորոգման նյութերը, կահույքը, կենցաղային ապրանքներն ու էլեկտրատեխնիկան։ Երկարամյա պատմությամբ և վստահելի համբավով Դոմուս-ը դարձել է շուկայի իսկական առաջնորդ՝ առաջարկելով ամբողջական լուծումներ, որոնք դարձնում են յուրաքանչյուր տուն գեղեցիկ, հարմարավետ և գործնական։
Armat Design Studio-ն իրականացնում է ներքին և արտաքին դիզայն՝ բնակարանների, գրասենյակների, հյուրանոցների, ռեստորանների և այլ շինությունների համար։ Ստուդիան ունի գրասենյակներ Երևանում և Դուբայում՝ առաջարկելով ոճային և ժամանակակից լուծումներ տարբեր բարդության նախագծերի համար։